Հայաստանում կձևավորվի ներդրումների միասնական իրավական դաշտ

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում ներկայացվեց «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի ձևավորել ներդրումների միասնական և ժամանակակից իրավական դաշտ Հայաստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ այն բնութագրելով որպես մայր օրենք ներդրումային ոլորտի համար։

«Այս պահին ներդրումների մասին օրենք Հայաստանի Հանրապետությունում չկա, և առաջին անգամ է ներկայացվում նման նախագիծ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այն կարևոր փուլ է ոլորտի բարեփոխումների շրջանակում։

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

Պապոյանի խոսքով՝ գործող՝ 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը չի համապատասխանում ներկայիս պահանջներին և չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված հարաբերությունները։ Նոր նախագծով կարգավորումները տարածվելու են թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների վրա։

Նախագիծը սահմանում է ներդրողների իրավունքներն ու պարտականությունները, ներդրումների պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև ներդրումային խթանների և արտոնությունների տրամադրման սկզբունքները։

Նախարարը նշեց, որ օրենքով նախատեսվում է ներդրողների համար ապահովել մի շարք կարևոր երաշխիքներ, այդ թվում՝ կապիտալի և գույքի ազատ տեղաշարժ, սեփականության և գույքային իրավունքների պաշտպանություն, աշխատողների վարձման հնարավորություն, վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմներ և արդարադատության մատչելիություն։

Բացի այդ, նախագծով ամրագրվում է խտրականության բացառման սկզբունքը՝ ապահովելով օտարերկրյա և տեղացի ներդրողների հավասար իրավունքները, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմը։

Պապոյանը նաև նշեց, որ օրենքի ընդունմամբ ներդրողների համար ստեղծվելու է պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական միջավայր, իսկ ներդրումների համար սահմանված երաշխիքները կշարունակեն գործել նաև դրանց փոփոխությունից կամ վերացումից հետո՝ մինչև հինգ տարի։

«Նախագծով սահմանվում են նաև ներդրումային խթանների տարբեր տեսակներ՝ հարկային, մաքսային, ֆինանսական աջակցություն, վարչարարության պարզեցում, ենթակառուցվածքային աջակցություն և այլ մեխանիզմներ»,- եզրափակեց Պապոյանը։

Հայերեն

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս