Թրամփը խստորեն քննադատել է Հռոմի պապին՝ նրան անվանելով «սարսափելի» արտաքին քաղաքականության հարցում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատություններ է հնչեցրել Հռոմի Լևոն XIV պապի հասցեին իր քաղաքականությունը չսատարելու համար՝ նրան անվանելով «թույլ» հանցագործությունների հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Truth Social հարթակում։

«Հռոմի պապը թույլ է հանցագործությունների հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցում…. Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը կարծում է, որ Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը: Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը սարսափելի է համարում այն, որ Ամերիկան ​​հարձակվեց Վենեսուելայի վրա՝ մի երկրի, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր ուղարկում Միացյալ Նահանգներ և, ավելի վատ, դատարկում էր իր բանտերը՝ մեր երկիր ուղարկելով, այդ թվում, մարդասպանների և թմրավաճառների: Եվ ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին, որովհետև ես անում եմ հենց այն, ինչը ջախջախիչ հաղթանակով ընտրվել եմ անելու՝ հասնել հանցավորության ռեկորդային ցածր ցուցանիշների և ստեղծել պատմության մեջ լավագույն ֆոնդային բորսան», - գրել է նա:

Թրամփը հավելել է, որ Հռոմի պապը պետք է «շնորհակալ լինի», քանի որ եկեղեցին նրան նշանակել է «միայն այն բանի համար, որ նա ամերիկացի է»։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը չլիներ Սպիտակ տանը, ապա Լևոն XIV-ը «չէր լինի Վատիկանում»։

«Նա պետք է կենտրոնանա լավ Հռոմի պապ, ոչ թե քաղաքական գործիչ լինելու վրա», - նշել է Թրամփը։

Լրագրողների հետ զրույցում ևս Թրամփը քննադատել է Լևոն XIV-ին՝ նշելով, որ նրա «մեծ երկրպագուն չէ»։

Ավելի վաղ Հռոմի պապ Լևոն XIV-ը քննադատել էր Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու Թրամփի սպառնալիքները՝ դրանք անվանելով «անընդունելի»։ Նա նաև խաղաղության և երկխոսության կոչ էր արել։

«Բավական է խոնարհվել սեփական եսի և փողի առջև։ Բավական է ուժի ցուցադրությունը։ Բավական է պատերազմը», - հավելել էր Լևոն XIV-ը։

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան