Հայաստան

Փաշինյանը խոստացել է քննարկել վարորդական իրավունքներից զրկված անձանց խնդիրը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը խոստացել է քննարկել վարորդական իրավունքներից զրկված անձանց խնդիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ապարան կատարած այցի շրջանակներում մի խումբ քաղաքացիներ դիմեցին նրան իրենց վարորդական իրավունքների վերականգնման խնդրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նախ ընդգծեց, որ հարցը կարող է դիտարկվել օրենքի ընձեռած հնարավորության կամ ընթացակարգերի առկայության դեպքում՝ խոստանալով քննարկել այդ խնդիրը։

«Քանի որ ես իրավական ընթացակարգերից տեղյակ չեմ, ապա չեմ ուզում խոստանալ որևէ բան, որն իրականանալի չէ։ Ես կհետաքրքրվեմ՝ տեսականորեն դա հնարավոր է, թե հնարավոր չէ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ վերջին տարիներին ճանապարհային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է, ինչը նրա կարծիքով, պայմանավորված է նաև համապատասխան խախտումներ կատարած անձանց վարորդական իրավունքներից զրկելու քաղաքականությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում