Ադրբեջան

Հարավային Կովկասն այսօր դառնում է խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածք. Ալիև

1 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասն այսօր դառնում է խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածք. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասն այժմ վերածվել է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածքի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն այդ մասին ասել է Վրաստան կատարած այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում հիմա բոլորովին նոր իրավիճակ է, և Հարավային Կովկասի երկրները չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը։

«Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր հատվածներում խախտվում է խաղաղությունը, անվտանգությունը, հանգստությունը, կայունությունը, ինչի հետևանքն արյունալի բախումներն են, պատերազմները, տառապանքն ու կորուստները։

«Ինչ-որ ժամանակ նման իրավիճակ էր նաև Հարավային Կովկասում։ Բայց այսօր Հարավային Կովկասը դառնում է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածք»,- ասել է Ալիևը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում