Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի առողջապահության նախարարության խոսնակ Աբդալլահ աս-Սանադը հայտարարել է, որ Իրանի կողմից երկրի հյուսիսում իրականացված հարձակման հետևանքով երկրի բնակելի թաղամասերից մեկում արկերի և բեկորների ընկնելու պատճառով վեց մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բժշկական շտապօգնության խմբերն ու ծառայություններն անմիջապես արձագանքել են միջադեպին։

«Բոլոր տուժածները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և գտնվում են կայուն վիճակում՝ առանց որևէ լուրջ բարդության»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածքից հետ են մղել 9 բալիստիկ հրթիռ, 4 թևավոր հրթիռ, ինչպես նաև 31 անօդաչու։

Հայերեն English Русский

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ