Միացյալ Նահանգներ

Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե 48 ժամում Հորմուզի նեղուցը չբացվի

1 րոպեի ընթերցում

Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե 48 ժամում Հորմուզի նեղուցը չբացվի

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե այդ երկիրը չբացի Հորմուզի նեղուցը։ 

«Երեքշաբթի Իրանում միաժամանակ կամուրջների և էլեկտրական կայանների օր կլինի։ Դուք նման բան չեք տեսել։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար ստահակներ, հակառակ դեպքում կապրեք դժոխքում, կտեսնեք։ Փառք Ալլահին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։ 

Ավելի վաղ էլ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում