1 րոպեի ընթերցում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձում ասված է․
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ:
Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը՝ որպես մեր հասարակության հիմնասյուներ։
Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և վստահություն՝ դեպի ավելի արդար և մարդակենտրոն հասարակություն։
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: