Լիբանանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը լքել է տունն Իսրայելի հարձակումների պատճառով. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Լիբանանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը կամ ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակության վայրն Իսրայելի հարվածների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բաբար Բալոխը։

«Այս պահին Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ դարձել է  տեղահանված անձ տարածաշրջանում և հենց Լիբանանում հակամարտության սրման պատճառով», - ասել է նա Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։

Բալոխը հավելել է, որ յուրաքանչյուր հինգերորդը «համարվում է տեղահանված անձ, նրանցից շատերը հուսահատության մեջ են»։ ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Լիբանանում հումանիտար իրավիճակն «օրեցօր վատթարանում է»։

Նա հավելել է, որ մեկ ամսվա ընթացքում Լիբանանից հարևան Սիրիա է փախել 200 հազար մարդ, այդ թվում՝ 180 հազար սիրիացի փախստական և 20 հազար լիբանանցի։ Ընդ որում, ամեն օր սահմանը հատում է մոտ 7 հազար մարդ։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկրի զոհված քաղաքացիների թիվը կազմել է 1345:

Լիբանանը Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ Է ներքաշվել այն բանից հետո, երբ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայալական ռազմական գործողության՝ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը հարվածներ հասցրեց Իսրայելին։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում «Հեզբոլլահ»-ի դեմ, այդ թվում՝ ցամաքային ներխուժում է սկսել Լիբանանի հարավային շրջաններ։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար