Իրան

Իրանի բուժհաստատություններին հարվածները խաթարում են բժշկական ծառայություների մատուցումը. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

Իրանի բուժհաստատություններին հարվածները խաթարում են բժշկական ծառայություների մատուցումը. ԱՀԿ

Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Իրանի բժշկական հաստատությունների վրա իրականացված հարվածների մասին՝ նշելով, որ դրանք խաթարում են բժշկական ծառայությունների մատուցումը և վտանգում մարդկանց առողջությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրառում է արել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը;

«Իրանում գտնվող «Պաստյոր» ինստիտուտը զգալի վնաս է կրել և անկարող է եղել շարունակել առողջապահական ծառայություններ մատուցել», - նշել է նա գրառման մեջ։

Գեբրեյեսուսը հավելել է, որ ինստիտուտը հիմնադրվել է 1920 թվականին և ավելի քան մեկ դար գործում է բժշկական հետազոտությունների բազմաթիվ ոլորտներում։ Կառույցի երկու բաժինները համագործակցում են ԱՀԿ-ի հետ։

«Բացի այդ, Դելարամ Սինա հոգեբուժական հիվանդանոցը զգալի վնաս է կրել մարտի 29-ի հարվածի պատճառով, իսկ Թոֆիգ Դարու դեղագործական կենտրոնը, որն արտադրում էր դեղամիջոցներ քաղցկեղի և բազմակի սկլերոզի բուժման համար, վնասվել է մարտի 31-ի մեկ այլ հարձակման ժամանակ։ Այս միջադեպերի հետևանքով զոհեր չեն գրանցվել», - նշված է գրառման մեջ։

Գեբրեյեսուսը հավելում է, որ մարտի 1-ից ի վեր ԱՀԿ-ն հաստատել է Իրանում առողջապահական կենտրոնների վրա իրականացված ավելի քան 20 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների առողջապահական ոլորտի աշխատակից և Իրանի Կարմիր մահիկի ընկերության անդամ։

«Իրանում և տարածաշրջանում հակամարտությունն ազդում է առողջապահական ծառայությունների մատուցման և առողջապահական հաստատություններում գտնվող բուժաշխատողների, բուժառուների և քաղաքացիական անձանց անվտանգության վրա։ Խաղաղությունը լավագույն դեղամիջոցն է», - եզրափակել է նա։

Օրերես Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մեծ վնաս է հասցվել «Պաստյոր» ինստիտուտին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում