ԱՄԷ-ն և Հորդանանը հայտարարել են իրանական բալիստիկ հրթիռներ կալանելու մասին

1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության միջոցներն ապրիլի 2-ին խոցել են Իրանի կողմից արձակված 19 բալիստիկ հրթիռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը։

Բացի այդ, կալանվել և ոչնչացվել է իրանական 26 գրոհային անօդաչու թռչող սարք, հայտարարել են գերատեսչությունում։ Բեկորների ընկնելու հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում։

Հորդանանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է, որ թագավորության հակաօդային պաշտպանության ուժերն ապրիլի 2-ին խոցել են Իրանից արձակված մեկ բալիստիկ հրթիռ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով այդ երկրի հրթիռների և ԱԹՍ-ների արձակման հնարավորությունները «զգալիորեն կրճատվել են»։

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին