Աշխարհ

ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ

Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարար Ալիս Ռյուֆոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Հորմուզի նեղուցում նավագնացության ապաշրջափակման գործողություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Le Point ամսագրի կազմակերպած «պատերազմներ և խաղաղություն» համաժողովում Ռյուֆոն ընդգծել է, որ նման ներգրավվածությունը կարող է հակասել միջազգային իրավունքին և դուրս է դաշինքի մանդատից։

«ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որը պատասխանատու է Եվրատլանտյան տարածքի անվտանգության համար և նախատեսված չէ Հորմուզի նեղուցում ուժային գործողությունների համար, որոնք չեն համապատասխանի միջազգային իրավունքին»,- նշել է նա։

Ռյուֆոն միաժամանակ նշել է, որ հասկանում է ԱՄՆ դժգոհությունը՝ կապված դաշնակիցների կողմից ռազմական աջակցությունից հրաժարվելու հետ, սակայն, նրա խոսքով, Ֆրանսիան կողմ է նավագնացության ազատության վերականգնմանը ոչ թե ռազմական, այլ այլընտրանքային մեթոդներով։

«Մենք աջակցում ենք նավերի շարժման վերականգնմանը, բայց ոչ հարձակողական ճանապարհով»,- ընդգծել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում