Եվրոպա

«Եվրատեսիլ»-ն առաջին անգամ մեկնարկում է մրցույթի ասիական տարբերակը

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ»-ն առաջին անգամ մեկնարկում է մրցույթի ասիական տարբերակը

«Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը հայտնի է իր շքեղ բեմական զգեստներով և երբեմն արտասովոր ելույթներով, մեկնարկում է իր առաջին ասիական տարբերակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։

Տարածաշրջանի 10 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Նեպալի, Ֆիլիպինների, Հարավային Կորեայի, Թաիլանդի և Վիետնամի հեռարձակողները հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին։

Ըստ հաղորդագրության՝ դեռ այլ երկրներ են միանալու այս ցանկին։

Այս երկրները նախ կանցկացնեն իրենց ազգային ընտրությունը, իսկ Բանգկոկն առաջինը կհյուրընկալի եզրափակիչը, որն ուղիղ եթերով կհեռարձակվի 2026 թ. նոյեմբերի 14-ին։

«Եվրատեսիլ»-ն առաջին անգամ անցկացվել է 1956 թվականին և այս տարի նշում է իր 70-ամյակը:

«Քանի որ մենք նշում ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթի 70-ամյակը, հատկապես նշանակալից է բացել այս հաջորդ գլուխը Ասիայի հետ՝ մի տարածաշրջանի, որը հարուստ է մշակույթով, ստեղծագործականությամբ և տաղանդով», - հայտարարել է EBU-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթի տնօրեն Մարտին Գրինը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում