Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն անընդունելի է համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ և կոչ է անում ԱՄՆ-ին և Իսրայելին անհապաղ դադարեցնել ագրեսիան Իրանի դեմ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցման օգտին»,- նշել է նա Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի ընդհանուր նիստում:

«Մենք անընդունելի ենք համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որտեղ էլ դրանք լինեն՝ Իրանում կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի պետություններում», - ընդգծել է Լավրովը:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Իրան

Չինաստանն ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել Իրանի պատմական հուշարձաններին և ԱԷԿ-ին հարվածները

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով