Իրան

Չինաստանն ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել Իրանի պատմական հուշարձաններին և ԱԷԿ-ին հարվածները

2 րոպեի ընթերցում

Չինաստանն ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել Իրանի պատմական հուշարձաններին և ԱԷԿ-ին հարվածները

Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է դադարեցնեն Իրանում պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի ավերումը, ինչպես նաև հարվածները Իրանի ատոմային էլեկտրակայանին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Մաո Նինը։

«Մենք պնդում ենք, որ պատերազմող կողմերը, հատկապես ԱՄՆ-ն և Իսրայելը, անհապաղ և լիովին դադարեցնեն ռազմական գործողությունները», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանում պատմական տեսարժան վայրերի, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների ավերումը։

Նա նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների տակ գտնվող խաղաղ օբյեկտների վրա հարձակումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և ԱԷՄԳ-ի կանոնադրությանը և կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության համար։

Մաո Նինի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, «ամենակարճ ժամկետներում ձեռնամուխ լինել երկխոսության և բանակցությունների, հնարավորինս շուտ վերջ դնել այս պատերազմին, որը չպետք է տեղի ունենար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում