Իրանում հայտարարել են, որ չեն մասնակցել Պակիստանում տարածաշրջանի երկրների միջև հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Իրանը չի մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության դադարեցման շուրջ Իսլամաբադում կայացած հանդիպմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Պակիստանի հանդիպումը տարածաշրջանային երկրների հետ (բանակցային) այն շրջանակներն են, որոնք նրանք ստեղծել են։ Մենք դրան չենք մասնակցել։ Նախորդ փուլից ի վեր ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չեն եղել։ Այն, ինչի մասին խոսում են, ուղերձներ են, որոնք մենք ստացել ենք մի շարք միջնորդներից, այդ թվում՝ Պակիստանից՝ բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի ցանկությամբ ու խնդրանքով», - ասել է Բաղային, որի խոսքը հրապարակել է Իրանի կառավարության լրատվական հարթակը։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարին, հաղորդել էր, որ Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը Իսլամաբադում քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման հնարավոր ուղիները։ Բանակցություններից հետո Պակիստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսլամաբադը շուտով կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։

Իրան

Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները շուտով հյուրընկալելու մասին

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը