Իրան

Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները շուտով հյուրընկալելու մասին

1 րոպեի ընթերցում

Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները շուտով հյուրընկալելու մասին

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շուտով Իսլամաբադում կհյուրընկալվեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը չի մանրամասնել՝ արդյոք բանակցությունները կլինեն ուղիղ թե անուղղակի։

«Պակիստանը շատ ուրախ է, որ և՛ Իրանը, և՛ ԱՄՆ-ն վստահություն են հայտնել իրեն՝ միջնորդելու բանակցությունները, որոնք կկայանան առաջիկա օրերին», - ասել է Դարը հեռուստաուղերձում այն բանից հետո, երբ Իսլամաբադում կայացել է տարածաշրջանի մի շարք երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Դարը նշել է, որ Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներն աջակցություն են հայտնել Պակիստանի ջանքերին՝ ուղղված խաղաղությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ վարում է ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի բանակցություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում