Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել. Զելենսկին Էր Ռիադում է

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունները կարևոր համաձայնագիր են ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X հարթակի իր էջում։

Նա հայտնել է, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ Սաուդի հետ իր հանդիպումից առաջ։

Համաձայնագիրը հիմք է դնում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար, ինչպես նաև ամրապնդում է Ուկրաինայի միջազգային դերը՝ որպես անվտանգության ոլորտում դոնոր։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը պատրաստ է կիսվել իր փորձով և համակարգերով Սաուդյան Արաբիայի հետ։

«Արդեն հինգ տարի է, ինչ ուկրաինացիները պայքարում են նույն ահաբեկչական հարձակումների դեմ՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, որոնք իրանական ռեժիմն այժմ իրականացնում է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում։ Եվ Սաուդյան Արաբիան ունի կարողություններ, որոնցով հետաքրքրված է Ուկրաինան։ Այս համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել», - ընդգծել է նա։

Զելենսկին նաև հավելել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքում և, ընդհանուր առմամբ, Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը, Իրանին Ռուսաստանի օգնությունը, վառելիքի շուկայում զարգացումները և էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը։

Մեկ այլ հրապարակման մեջ Զելենսկին հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ ուկրաինացի ռազմական մասնագետները Սաուդյան Արաբիայում են և կիսել են իրենց փորձը անօդաչուների և հրթիռների դեմ պայքարի գործում։

Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիա է ժամանել մարտի 26-ին։

Հայերեն العربية Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում