Լավրովը հերքել է Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին տեղեկությունները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ռազմական արտադրանք է մատակարարել Իրանին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում, սակայն հետախուզական տվյալներ չի տրամադրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը France Télévisions-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան «չի կարող համաձայնել» հետախուզական տվյալներով Թեհրանին օգնելու մեղադրանքների հետ։

«Դուք հիշատակեցիք ամերիկյան ռազմաբազաների գտնվելու վայրի վերաբերյալ հետախուզական տվյալները։ Բոլորը գիտեն տարածաշրջանում դրանց կոորդինատները։ Սա գաղտնի չէ ։ Սա բաց տեղեկատվություն է։ Ես չեմ զարմանում, որ Իրանը հարձակվում է դրանց վրա», - հավելել է նախարարը։

Լավրովն ասել է, որ ռազմական գործի վերաբերյալ թեկուզ մակերեսային գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ ԱՄՆ-ն օգտագործում է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն Իրանի մասին հետախուզական և արբանյակային տվյալներ հավաքելու և փոխանցելու համար։

«Այն, որ այս բազաներն այժմ ենթարկվում են պարբերական հարձակումների, հետևանք է արկածախնդրության, որը սկսվել է առանց որևէ պատճառի։ Իզուր չէ, որ ամերիկացիներն այս բազաներից տարհանել են իրենց զինծառայողների մեծ մասին: Սա նաև ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է լինելու: Այս ագրեսիան սկսելով՝ նրանք դավաճանեցին և հիասթափեցրին իրենց արաբ դաշնակիցներին», - նշել է Լավրովը:

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ անձամբ է ռուսական կողմին խնդրել Իրանին հետախուզական տվյալներ չփոխանցել։

Հայերեն العربية Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով