Թրամփը ևս 10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև ապրիլի 6-ը հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները, մինչ բանակցություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Truth Social հարթակում։

«Իրանի կառավարության խնդրանքով սույն հայտարարությամբ ասում եմ, որ ես դադարեցնում եմ էներգետիկ օբյեկտների ոչնչացումը 10 օրով՝ մինչև երկուշաբթի՝ 2026 թ. ապրիլի 6-ը, արևելյան ափի ժամանակով ժամը 20։00-ն», - գրել է նախագահը։

Նա հավելել է, որ բանակցությունները լավ են ընթանում։

«Բանակցությունները շարունակվում են, և չնայած կեղծ լուրեր տարածող մամուլի և այլոց կողմից սխալ հակառակ պնդումներին, դրանք շատ լավ են ընթանում», - հավելել է Թրամփը։

Պակիստանն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ամերիկյան առաջարկը պատերազմի դադարեցման շուրջ։ Իրանական կողմը հաստատել է, որ իրեն հաղորդագրություններ են փոխանցվել միջնորդների կողմից, սակայն հրաժարվում է դա անվանել բանակցություններ։

Իր գրառումից կարճ ժամանակ անց Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ից 7 օրվա դադար է խնդրել, իսկ ինքն ասել է, որ 10 օր է տալիս։

Ավելի վաղ Սպիտակ տանը կաբինետի նիստի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ իրանցիներն իրեն «նվեր» են ուղարկել՝ թույլ տալով, որ Հորմուզի նեղուցով անցնի 10 լցանավ։

Օրեր առաջ ԱՄՆ նախագահը սպառնացել էր հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերականգնվի։ Իրանը բազմիցս պնդել է, որ նեղուցն արգելափակված է միայն թշնամական երկրների նավերի համար։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

Հայերեն Español Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը