Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանն ուժեղ հարվածների կենթարկվի. Սպիտակ տուն

3 րոպեի ընթերցում

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պնդել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ, չնայած իրանցի պաշտոնյաները հերքել են Վաշինգտոնի հետ բանակցությունների մասին տեղեկությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Բանակցությունները շարունակվում են։ Դրանք արդյունավետ են, ինչպես նախագահն ասաց երկուշաբթի օրը (խմբ.՝ մարտի 23-ին), և շարունակում են այդպիսին մնալ», - ասել է նա մամուլի ասուլիսում։

Լևիթը հավելել է, որ ամերիկյան ուժերը շատ մոտ են Իրանի դեմ գործողություններում իրենց գլխավոր նպատակներին հասնելուն։ Նա շեշտել է, որ եթե բանակցությունները հաջողության չհասնեն, ապա Իրանին ավելի շատ հարվածներ կհասցվեն։

«Եթե Իրանը չընդունի ներկա պահի իրողությունը, եթե նրանք չկարողանան հասկանալ, որ ռազմական առումով պարտվել են…. Թրամփն այնպես կանի, որ նրանք ավելի ուժեղ հարվածների ենթարկվեն, քան երբևէ», - նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Լևիթը նաև կրկնել է, որ Իրանի դեմ պատերազմի ժամկետը մնում է անփոփոխ։

«Ինչպես ասել եմ, մենք միշտ կանխատեսել ենք մոտավորապես չորսից վեց շաբաթ։ Այնպես որ, կարող եք ինքներդ հաշվել», - ասել է նա։

Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ՝ ասելով, որ դա զգայուն հարց է, որը շարունակում է մնալ անկայուն։

Լևիթը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված 15-կետանոց ծրագրի հետ կապված «ճշմարտության տարրեր կան», բայց որոշ հրապարակումներ «ամբողջությամբ իրական չեն եղել»։ Լևիթը հավելել է, որ Սպիտակ տունը երբեք չի ներկայացրել ամբողջական ծրագիրը։

«Ես չեմ պատրաստվում այս ամբիոնից բանակցություններ վարել նախագահի անունից։ Ես միայն կասեմ հետևյալը՝ բանակցությունները շարունակվում են», - նշել է նա։

Իրան

Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ

Նա նաև հրաժարվել է ասել, թե ԱՄՆ վարչակազմն իրանցի որ պաշտոնյաների հետ է բանակցում՝ նշելով, որ դրանք զգայուն դիվանագիտական  քննարկումներ են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իր խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Իրանական Press TV-ն, վկայակոչելով պաշտոնյայի, հայտնել էր, որ Իրանը մերժել է Վաշինգտոնի ներկայացրած առաջարկը Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ և հինգ կետից բաղկացած սեփական առաջարկն է ներկայացրել ամերիկյան կողմին, որը ներառում է հետևալ պայմանները՝ իրանցի պաշտոնյաների սպանությունների դադարեցում, միջոցներ, որպեսզի այլևս Իրանի դեմ պատերազմ չծավալվի, փոխհատուցում իր դեմ պատերազմի համար, ռազմական գործողությունների ավարտ և Իրանի ինքնիշխանության իրագործում Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Իրան

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում