Իրան

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել

Իրանը մերժել է Վաշինգտոնի ներկայացրած առաջարկը Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ և պատասխան առաջարկ է ներկայացրել ամերիկյան կողմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական Press TV-ն, վկայակոչելով պաշտոնյայի, որի անունը չի նշվել։

«Իրանը կդադարեցնի պատերազմն այն ժամանակ, երբ որոշի դա անել, և երբ իր պայմանները բավարարվեն», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Թեհրանը կշարունակի «ծանր հարվածներ» հասցնել ամբողջ Մերձավոր Արևելքում։

Փոխարենն, ըստ իրանցի պաշտոնյայի, Թեհրանն իր սեփական հինգ կետից բաղկացած ծրագիրն է ներկայացրել, որը ներառում է հետևալ պայմանները՝ իրանցի պաշտոնյաների սպանությունների դադարեցում, միջոցներ, որպեսզի այլևս Իրանի դեմ պատերազմ չծավալվի, փոխհատուցում իր դեմ պատերազմի համար, ռազմական գործողությունների ավարտ և Իրանի ինքնիշխանության իրագործում Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանին է փոխանցվել Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման շուրջ 15 կետից բաղկացած ամերիկյան ծրագիրը, որը վերաբերում էր պատժամիջոցների մեղմացմանը, Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը, հրթիռների թվաքանակի սահմանափակմանը և Հորմուզի նեղուցի բացմանը։ Ըստ աղբյուրների՝ այն նաև ներառում էր Իրանի կողմից զինված խմբավորումներին աջակցության սահմանափակումներ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում