Գործարարների համար ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն կտրվի

2 րոպեի ընթերցում

Գործարքի ճշգրտման հնարավորություն կնախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը վերաբերում է հարկ վճարողների գրեթե մեծ մասին:

«Ներկայում որոշ  դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն նախատեսված չէ, օրինակ՝ պիտանելիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում: Ապրանքների վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, որը խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը: Մենք առաջարկում ենք, որ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման: Սա վերաբերում է գործարարների լայն շերտերի»,-ասաց Հակոբյանը:

Վերանայվում է չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռք բերողի կողմից ավելացված արժեքի հարկի գումարը հաշվանցելու կանոնը: Որոշ դեպքերում, երբ հարկային հաշիվը սխալ է լրացվել հարկ վճարողի կողմից, անհրաժեշտություն է առաջանում նշված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվը չեղարկել և դրա փոխարեն դուրս գրել նոր հարկային հաշիվ: Նման իրավիճակներում նույնիսկ առաջանում են տույժեր:

«Հիմա մենք առաջարկում ենք չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում սահմանել, որ ԱԱՀ գումարները ենթակա կլինեն հաշվանցման գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում: Սա թույլ կտա խուսափել տույժերից»,-ասաց ՊԵԿ նախագահը: 

Հայերեն

Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

Արարատ Միրզոյանն ընդգծել է ընթացիկ դեսպանահավաքի ուղերձի կարևորությունը

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջնորդներ

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել

Եթե ​​ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը. Մասուդ Փեզեշքիան

Մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը