Տնտեսություն

Սեպտեմբերին նախատեսված է փորձարկել Temu-ում ՀՀ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերին նախատեսված է փորձարկել Temu-ում ՀՀ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը

«Թեմու»-ի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ սեպտեմբերից այդ հարթակում վաճառք կազմակերպելու հնարավորություն կընձեռվի նաև հայաստանցիներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում, արձագանքելով առևտուր իրականացնող քաղաքացու համապատասխան մտահոգությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանման խնդրանքին, հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Առևտուր իրականացնող քաղաքացու և վարչապետի միջև քննարկում ծավալվեց տեղում կազմակերպվող առևտրի վրա օնլայն հարթակների ազդեցության մասին, որին Նիկոլ Փաշինյանը ներգրավեց նաև էկոնոմիկայի նախարարին։ Գևորգ Պապոյանը պարզաբանելով իրավիճակը՝ նշեց․

«Մի հարթակ կա՝ «Թեմու», որը հնարավորություն տալիս է Հայաստանից գնումներ իրականացնել, բայց մեր արտադրողներին հնարավորություն չի տալիս, որ դնեն կայքում ու վաճառեն։ Հիմա իրենց հետ աշխատում ենք, ժամանակացույց ունենք։ Նախնական պլանավորված է, որ սեպտեմբերից մենք այնտեղ պետք է կարողանանք վաճառք անել, փորձնական վաճառք, հետո արդեն անցնենք ամբողջական ծավալի, որովհետև, ըստ էության, այդ պրոցեսներին շատ դժվար է դիմադրելը, պետք է փորձենք դրանից օգուտ քաղել»,- նշեց նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում