ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը սկսում է ապրիլի 13-ից և ավարտվում է ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին

5 րոպեի ընթերցում

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Սմբատյանն այդ մասին տեղեկացրել է տեսաուղերձով։

«Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում է նաև թեժ գիծ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունը ամենօրյա ռեժիմով պատասխանում է քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող հարցերին՝ կապված վերջիններիս առաջադրման հետ։ Այդ հարցերին պատրաստ են առանց ժամային սահմանափակումների պատասխանել նաև ԿԸՀ անդամները»,- հայտնել է Սմբատյանը։

Նա հավելել է, որ կուսակցություններն ու դաշինքները առաջադրման համար պետք է առաջին քայլով դիմեն և ստանան օգտահաշիվ, ինչը հեշտացնում է ընտրացուցակի կազմավորումը։ Կա գործիք, որն օգտագործում է պետության տրամադրության տակ գտնվող պետռեգիստրի տվյալները։ Այսինքն՝ ոչ թե կուսակցությունները ձեռքով հավաքում են թեկնածուների անունները կամ նրանց տվյալները, այլ տեղեկատվության շտեմարանից ինքնաշխատ գալիս է թեկնածուներին առնչվող ինֆորմացիան և նրանք ընտրացուցակում իրենց տեղն են գտնում՝ ըստ կուսակցության սահմանած հերթականության։

«Թեկնածուները պետք է ստանան տեղեկանքներ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից իրենց ընտրվելու իրավունքի մասին։ Տեղեկանքի համար դիմում կարող են ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած բաժանմունք, ցանկացած գրասենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային հարթակով։ Սակայն տեղեկանքները պետք է ստանալ անձամբ, որովհետև տեղեկանքները տպագրված են և կնիքված։ Դրանք հետո պետք է ներկայացվեն ԿԸՀ-ին։ Այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք ուզում են օգտագործել 5 ք/մ չափը գերազանցող վահանակներ իրենց քարոզչության համար, ապա պետք է նույն ժամկետում, երբ դիմելու են ԿԸՀ՝ գրանցման համար, ներկայացնեն հայտ ԿԸՀ-ին, թե որ վահանակներին են հավակնում»,- նշեց Սմբատյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վահանակների ցանկը նույնպես տեղադրված է ԿԸՀ պաշտոնական կայքում։ Այստեղ ևս կա էլեկտրոնային գործիք, որի միջոցով կուսակցությունը կարող է ներկայացնել իր հայտը։ ԿԸՀ-ն հետագայում վիճակահանությամբ հավասարապես կբաշխի վահանակները բոլոր կուսակցությունների միջև։      

ԿԸՀ-ն այս անգամ ևս նախաձեռնելու է մի կարևոր միջոցառում, որը միտված է վստահված անձանց ուսուցմանն աջակցելուն։

«Մենք նման միջոցառում իրականացրել ենք 2023 թվականին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Այս անգամ խնդրելու ենք, որպեսզի կուսակցությունները մեզ տրամադրեն ուսուցանողների թեկնածուներ իրենց կազմից, որոնց հետ աշխատելու ենք, ներկայացնելու ենք ամբողջ նյութը, որն անհրաժեշտ է վստահված անձանց։ Կուսակցություններին, ըստ իրենց հայտերի, տրամադրվելու է վստահված անձանց մասին ձեռնարկներ։ ԿԸՀ-ն վերապատրաստվողների համար կազմակերպելու է ուսուցանողների ուսուցում, ստուգարք ստանալուց հետո նրանց հանձնելու է սերտիֆիկատներ այն մասին, որ իրենք պատրաստ են կազմակերպել վստահված անձանց ուսուցում»,- հայտնեց ԿԸՀ քարտուղարը։

Նա հավելեց, որ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված տեղի են ունեցել փոփոխություններ։ Այդ պատճառով՝ ԿԸՀ-ն պատրաստվում է առաջադրումների ավարտից հետո բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել ԿԸՀ և մանրամասն խոսել այդ փոփոխությունների մասին։

«ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գործում է «Ազգային ժողովի ընտրություններ» պատուհանը, որտեղ կարելի է մտնել ու գտնել ամբողջ փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է կուսակցություններին և մնացած շահառուներին։ Նույն տեղում զետեղված են նաև լրագրողների, դիտորդական առաքելությունների և կազմակերպությունների հավատարմագրման համար անհրաժեշտ տեղեկություններ»,- տեղեկացրեց Սմբատյանը։   

 

 

 

 

 

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ