Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով. վարչապետ

4 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն՝ այդպիսով շարժվելով պատերազմի դուռը բացելու ճանապարհով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված ուղերձում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հստակորեն արձանագրվեց, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն։ Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով։

Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու, խոսում են խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին։ Սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի այն դարձնել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ գործող պայմանավորվածությունների վերանայումը կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ամբողջական փլուզման և նոր էսկալացիայի։

«Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ այս խաչմերուկը պատմական է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մենք հաստատել ենք այդ խաղաղությունը, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը։

Այժմ իմ նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը, և դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Ընդ որում, խոսելով երաշխավորների մասին՝ ինձ համար ակնհայտ է, և ցանկացած անաչառ դիտորդի համար ևս, որ այդ խոսույթով պարզապես բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը։

Թե ինչ հետևանքների է հանգեցրել խաղաղապահների գործունեությունը, մենք բոլորս տեսել ենք մեր աչքերով։ Եվ նույն փոսը երկու անգամ ընկնելու կոչ անող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ձեռք է բերվել ծանր կորուստների գնով և այն պետք է պահպանել՝ հիմնվելով սեփական ուժերի վրա, այլ ոչ թե արտաքին երաշխավորների։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մենք հաստատել ենք ծանր կորուստների գնով, սակայն դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։

Բոլոր նրանք, ովքեր փորձում են բացել խաղաղության վերանայման դուռը, անխուսափելիորեն մեզ հրում են զարգացման ժամանակաշրջանից դեպի գոյատևման փուլ։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքերում մենք հաճախ գոյատևել ենք ոչ թե մեր հայրենիքում, ոչ թե մեր պետությունում, այլ՝ օտար երկրներում։

Սա է նաև պատճառը, որ խաղաղության վերանայման օրակարգով հանդես են գալիս օտար պետությունների էմիսարները։ Ես որևէ կասկած չունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը։ Հայաստանը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա իր ստեղծած խաղաղությունն է՝ իր զրկանքների, տառապանքների, կորուստների, փորձառության և վերաիմաստավորման գնով ձեռք բերված խաղաղությունը»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն Русский

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքներն արտացոլում են երկրում առկա ժողովրդավարությունը․ Գալյան

Գթաշենի ավերակների գեղատեսիլ խաչքարերը

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը