Ռուսաստանից Հայաստան է այցելել 938 հազար զբոսաշրջիկ

2 րոպեի ընթերցում

Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2025 թվականին կազմել է 2 մլն 263 հազար, որից 938 հազարը եղել են Ռուսաստանից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Համաձայն՝ ՀՀ սահմանային անցման կետերով հավաքագրված նախնական տվյալների՝ 2025-ի հունվար-դեկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թվաքանակը կազմել է 2 մլն 263 հազար՝ 2024թ. նույն ցուցանիշը գերազանցելով 2.5 տոկոսով: Մասնավորապես Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է շուրջ 938 հազար՝ ընդհանուր այցելությունների մեջ կազմելով 43 տոկոս»,-ասաց նախարարը:

 2025-ի ընթացքում զբոսաշրջային այցելությունների աճը Պապոյանը պայմանավորեց մի շարք հանգամանքներով, որոնք եղել են և քաղաքական, և մասնագիտական: «Քաղաքականը համարում ենք օգոստոսի 8-ին և դրան նախորդած և հաջորդած շրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, մասնավորապես՝ Հայաստանում խաղաղության հաստատումը: Իհարկե, էական նշանակություն է ունեցել նաև կատարված աշխատանքը՝ մասնավորապես ցուցահանդեսներին մասնակցությունը, հեղինակավոր պարբերականներում Հայաստանի մասին տեղեկատվության հրապարակումը, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, թվային մարքեթինգը, ճանաչողական այցերը, ուղիղ չվերթները և այլն»,-ասաց նախարարը:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2025թ կազմել է ավելի քան 8 մլրդ դոլար: 2025-ին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը կազմել է ավելի քան 3.2 մլրդ դոլար:

 

 

 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին