ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Գյումրի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն առաջին անգամ այցելել է Գյումրի՝ ծանոթանալու քաղաքին և շփվելու համայնքի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ում համապատասխան տեսանյութ է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ այցը հագեցած է եղել կարևոր հանդիպումներով։

«Առաջին կանգառը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն էր, որի ընթացքում Դեյվիդ Ալենն ընդգծեց ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի իրավապահ համակարգի բարեփոխումներին և ավելի անվտանգ համայնքներ ձևավորելու ընդհանուր նպատակին։

Հաջորդիվ նա այցելեց ԹՈՒՄՕ և ծանոթացավ երիտասարդների զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Տեղի ունեցավ նաև ջերմ հանդիպում ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, ովքեր ծրագրի ընթացում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու փորձը շարունակաբար կիրառում են համայնքի զարգացման նպատակով»,-նշել է ԱՄՆ դեսպանությունը։

Հաղորդվում է, որ այցելության ավարտին տեղի է ունեցել «Հիմնադիրների թանգարան» ցուցադրության բացումը։

«Գյումրու «Ամերիկյան անկյունում» կազմակերպված այս միջոցառումը Միացյալ Նահանգների 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումներից է, որը գյումրեցիներին ներկայացնում է Միացյալ Նահանգների ակունքները, առաջնորդությունը, քաղաքացիական ներգրավվածությունն ու ազատության անսասան արժեքները»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

Հայերեն العربية English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները