Քաղաքականություն

Մարթա Կոսը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և ՆԳ նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Մարթա Կոսը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և ՆԳ նախարարի հետ

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ին կլինի Հայաստանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Եվրոպական հանձնաժողովի կայքը, Մարթա Կոսը մարտի 19-ին Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

2026 թվականի փետրվարի 7-ին հայտնի էր դարձել, որ մարտին Հայաստան կայցելի Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում