Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը», - գրել է Բադալյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:

 

 

 

 

 

 

Հայերեն العربية