Հայկական ոսկերչությունն առաջանցիկ քայլերով առաջ է գնում, ավելացել է ոսկերչական զարդերի արտահանումը. փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանից ոսկերչական զարդերի արտահանումն ավելացել է, մեծ մասն արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Թաիլանդ և մի շարք այլ երկրներ:

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:

Խոսելով Հայաստանում ոսկու և ադամանդի արտադրության մասին՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանում ոսկերչական ու ադամանդագործական տասնյակից ավելի ձեռնարկություններ կան, որոնք նաև իրականացնում են արտահանում: Ոսկերչական զարդերի արտահանման աճ կա:

«Ոսկու վերաարտահանումը հիմա շեշտակիորեն նվազել է: Դրա նվազումը բերել է նրան, որ Հայաստանի ներմուծման և արտահանման ցուցանիշները մոտ 30 տոկոսով նվազել են: Բայց դա բերել է իրական տնտեսության պատկերին: Այսօր Հայաստանում կան ադամանդագործական ձեռնարկություններ, որոնք ալմաստի վերամշակմամբ են զբաղվում: Ունենք նաև ադամանդագործական ընկերություններ՝ արտասահմանյան կապիտալով ստեղծված, նաև համաշխարհային կարգի բրենդներ, որոնք այստեղ ադամանդագործությամբ են զբաղվում: Հայկական ոսկերչությունն այս օրերին նույնպես բավականին առաջանցիկ քայլերով գնում է առաջ»,-ասաց Զաքարյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմա ՀՀ ֆինանսների նախարարությունը ոսկու առևտրի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ է իրականացնում, որը, կարծում են, կբերի նրան, որ գոյություն ունեցող ստվերը՝ առնվազն ներքին շուկաների մասով, հնարավորինս կկրճատվի, իսկ արտաքին արտահանման շուկաներում հայկական ոսկերչական զարդի համբավը բավականին մեծ է ամբողջ աշխարհում:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ տնտեսության արդիականացման պետական ծրագրով ոսկերչական ընկերությունները բավականին լավ սարքավորումներ են ձեռք բերել լիզինգի գրեթե զրոյական տոկոսով, որը նպաստում է արտադրության լավարկմանը, որակի բարձրացմանը:

Միջազգային շուկաներում նրանք նույնպես սկսել են բավականին մրցունակ լինել:

Անդրադառնալով արտահանման ուղղություններին՝ Զաքարյանն ասաց. «Հայաստանում վերամշակվող ադամանդի մեծ մասն արտահանվում է ՌԴ: Նաև Բելգիա և այլ երկրներ ենք արտահանում: Իսկ ոսկերչական զարդերի մեծ մասը արտահանվում է ԱՄԷ, Թաիլանդ և մի քանի այլ երկրներ»:

Հայերեն Русский

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26