Գերագույն հոգևոր խորհրդի մի խումբ աշխարհիկ անդամներ հարցաքննվել են դատական ակտը չկատարելու քրեական վարույթի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Գերագույն հոգևոր խորհրդի մի խումբ աշխարհիկ անդամներ վկայի կարգավիճակով հարցաքննվել են Քննչական կոմիտեում։  

«Արմենպրես»-ի տեղեկություններով հարցաքննվել են Գևորգ Դանիելյանը, Շահեն Կարամանուկյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը և Միքայել Մալխասյանը։

Նրանք հարցաքննվել են մի խումբ հոգևորականների կողմից դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Հայ Առաքելական եկեղեցու 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի,  Մակար եպիսկոպոս Հակոբյանի,  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։ Ավելի ուշ պարզ էր դարձել նաև, որ նույն վարույթի շրջանակներում քրեական հետապնդում էր հարուցվել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Գևորգ Սարոյանը դատարանում վիճարկել էր այդ որոշումը, իսկ դատարանը որոշել էր, որ մինչև գործով վերջնական վճռի կայացումը Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դրանից հետո, սակայն, Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ էր հռչակել։   

Հայերեն Русский

Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը