ՌԴ-ի և Բահրեյնի ԱԳ նախարարները անհրաժեշտ են համարում բանակցություններ սկսել Իրանի հարցով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Աբդել Լաթիֆ ազ Զայանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը Իրանի շուրջ հակամարտության ֆոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը:

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Պարսից ծոցի գոտում իրադրության զարգացմանը լայնածավալ զինված հակամարտության պայմաններում, որն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայի հետևանք է», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և բանակցային գործընթաց սկսելու անհրաժեշտությունը՝ ողջամիտ փոխզիջումային լուծումներ գտնելու նպատակով», - նշվում է հայտարարության մեջ։

Կողմերն անընդունելի են համարել խաղաղ բնակչության ու կարևոր ենթակառուցվածքների թիրախավորումը։Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները Մերձավոր Արևելքում իրադրության կայունացմանը նպաստելու համար։

Հայերեն Español Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել