Թրամփը հայտնել է իրանական 28 ականադիր նավ խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը մարտի 11-ի դրությամբ հարվածել են իրանական 28 ականադիր նավի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CBS News-ը։

«Այս պահի դրությամբ մենք խփել ենք 28 ականադիր նավի»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Հարցին, թե էլ ինչ է պետք անել, որպեսզի ռազմական գործողություններն Իրանում դադարեցվեն, Թրամփն ասել է․ «Նույնից ավելի շատ։ Եվ կտեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը։ Այս պահին նրանք կորցրել են իրենց նավատորմը, կորցրել են իրենց ռազմաօդային ուժերը, նրանք ընդհանրապես չունեն հակաօդային պաշտպանության սարքավորումներ։ Նրանք ռադար չունեն։ Նրանց առաջնորդները չկան։ Եվ մենք կարող էինք շատ ավելի վատ բան անել»։

Լրագրողները փորձել են ճշտել, արդյոք Թրամփը տեղեկություն ունի իրանական դպրոցի վրա հրթիռային հարձակման ու դրա մեղավորների մասին, ինչին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է․ «Ես տեղյակ չեմ դրանից»։

Տարբեր փորձագետներ, ինչպես նաև տեսանյութեր վկայում են, որ հարյուրից ավելի դպրոցականի մահվան պատճառ դարձած հարձակումն իրականացվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Այդուհանդերձ, նախկին հայտարարությունների ժամանակ Թրամփը հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ հնարավոր է՝ հենց իրանական կողմն է սխալմամբ թիրախավորել դպրոցը։

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար