ՔՊ վարչության նիստում քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

Մարտի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության փոխնախագահ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում։
Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստը կհրապարակվի մարտին։