Իրան

Իրանից Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող ևս մեկ անձ

2 րոպեի ընթերցում

Իրանից Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող ևս մեկ անձ

Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը: 

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով։ 

Կապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Իրանում զարգացումների հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան: 

Դեսպանությանն են շարունակում դիմել նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։

Միևնույն ժամանակ, դեսպանությունը շարունակում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Իրանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և վերջիններիս ընտանիքների անդամներին՝ Հայաստանի տարածքով նրանց վերադարձը դյուրացնելու գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում