ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի մի շարք երկրների նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ժամանակավորապես մեղմացնել նավթի հետ կապված պատժամիջոցները մի շարք երկրների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ժամանակավորապես կհրաժարվենք նավթի հետ կապված պատժամիջոցներից՝ գինը նվազեցնելու համար: Որոշ երկրների նկատմամբ պատժամիջոցներ են գործում։ Մենք կդադարեցնենք այդ պատժամիջոցները, մինչև այս հարցը կարգավորվի։ Եվ ո՞վ գիտի, գուցե հետագայում անհրաժեշտ չլինի վերականգնել այդ պատժամիջոցները, որովհետև խաղաղ է լինելու», - ասել է Թրամփը մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը և նրա գործընկերները կուղեկցեն նավերը Հորմուզի նեղուցով, եթե դրա կարիքը լինի։

Մարտի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ նավթի շուկայում լարվածությունը մեղմելու համար Վաշինգտոնը կարող է որոշում ընդունել հետագայում ռուսական նավթի դեմ պատժամիջոցները մեղմացնելու մասին։

Ավելի վաղ՝ մարտի 6-ին, Բեսենթը հայտարարել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է 30 օրով գնել ռուսական նավթը, որն արդեն գտնվում է ծովում։

Նավթի գինը կտրուկ բարձրացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքի երկրներում էներգետիկ օբյեկտների և ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածների ֆոնին։ Բացի այդ, դադարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է գնել ծովում գտնվող լցանավերի ռուսական նավթը

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP