Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է գնել ծովում գտնվող լցանավերի ռուսական նավթը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է գնել ծովում գտնվող լցանավերի ռուսական նավթը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է գնել ռուսական նավթը, որը պահվում է ծովում գտնվող լցանավերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Համաշխարհային շուկա նավթի հոսքն ապահովելու համար ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես՝ 30 օրով, Հնդկաստանի նավթավերամշակման գործարաններին թույլատրում է ռուսական նավթ գնել», - գրել է Բեսենթը X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ այս միջոցառումը «զգալի ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը», քանի որ «թույլ է տալիս միայն գործառնություններ՝ կապված արդեն իսկ ծովում գտնվող նավթի հետ»։

Բեսենթը հույս է հայտնել, որ Հնդկաստանը, որպես ԱՄՆ-ի կարևոր գործընկեր, կավելացնի ամերիկյան նավթի գնումները։

Ըստ ԱՄՆ-ի՝ այս միջոցառումը թույլ կտա թեթևացնել ճնշումը, որը ստեղծվել է Իրանի շուրջ իրավիճակի պատճառով։

Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների և Իրանի պատասխան հարվածների ընթացքում Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի և գազի գները զգալիորեն բարձրացել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում