Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված է» Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեիին գերագույն առաջնորդ նշանակելու Իրանի որոշումը հիասթափեցրել է իրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ Թրամփի զրույցի տեսանյութը տարածել է Fox News-ը։

«Ես հիասթափված էի, որովհետև մենք կարծում ենք, որ դա կհանգեցնի նույն խնդրին այդ երկրի համար։ Ես հիասթափված էի՝ տեսնելով նրանց ընտրությունը», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ «տեղին չէր լինի» ասել՝ արդյոք Իրանի նոր ղեկավարը կթիրախավորվի, ինչպես դա տեղի ունեցավ նրա հոր՝ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, որը սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առաջին օրը։

Թրամփը նաև ասել է, որ իրեն դուր էր գալիս այն միտքը, որ Իրանի ղեկավարն ընտրվեր «ներքին» թեկնածուների խմբից, ինչպես դա եղավ Վենեսուելայի դեպքում, երբ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը նշանակվեց նախագահ՝ ԱՄՆ ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից և ԱՄՆ տեղափոխելուց հետո։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP