Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «բավական արագ կավարտվի»

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստվում էր «մեկ շաբաթվա ընթացքում» հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պատերազմը կարճատև կլինի, բայց դեռ վերջնական հաղթանակի հասնել չի հաջողվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ֆլորիդայում հանրապետական կոնգրեսականների առջև ելույթում, որի տեսանյութը տարածել է PBS News-ը։  

Թրամփն անդրադարձել է դեմոկրատների քննադատություններին այն մասին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ոչ մի պատճառ չունեին Իրանի վրա հարձակվելու։

«Ես ձեզ կասեմ լավագույն պատճառը՝ մեկ շաբաթվա ընթացքում նրանք պատրաստվում էին հարձակվել մեզ վրա, 100%-ով։ Նրանք պատրաստ էին։ Նրանք ավելի շատ հրթիռներ ունեին, քան բոլորը կարծում էին, և նրանք պատրաստվում էին հարձակվել մեզ վրա, նրանք պատրաստվում էին հարձակվել ամբողջ Մերձավոր Արևելքի և Իսրայելի վրա», - ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ եթե Իրանը միջուկային զենք ունենար, ապա այն կօգտագործեր Իսրայելի դեմ, և դա կլիներ լուրջ գրոհ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն իսրայելցի գործընկերների հետ «ջախջախում է թշնամուն»։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրանական հրթիռային օբյեկտների և մեկնարկային կայանքների 80%-ը ոչնչացվել է։ Բացի այդ, նրա պնդմամբ, ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերը և դրանց արտադրության վայրերը։

«Մենք շատ ավելի ապահով աշխարհ կունենանք, երբ այս ամենն ավարտվի, իսկ այս ամենը բավական շուտ է ավարտվելու», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ Իրանի դեմ դեռ հաղթանակ չի տարվել։

«Մենք արդեն շատ առումներով հաղթել ենք, բայց բավարար չափով չենք հաղթել։ Մենք առաջ ենք շարժվում՝ ավելի վճռական, քան երբևէ, որպեսզի հասնենք վերջնական հաղթանակի, որը մեկընդմիշտ վերջ կդնի այս վաղեմի վտանգին», - ասել է Թրամփը։

Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության շուտափույթ ավարտի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը նվազել է. Brent տեսակի նավթի գինը նվազել է 4,4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 94,79 դոլարի, իսկ WTI նավթի գինը՝ 4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90,96 դոլարի։

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար