Մասկատ-Երևան թռիչքով մարտի 8֊ին Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Մասկատ-Երևան թռիչքով մարտի 8֊ին Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ 

«Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել անհրաժեշտ աջակցություն»,– նշում են ԱԳՆ-ից։ 

Հայերեն العربية English Español فارسی