Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտելու որոշում կկայացնի Նեթանյահուի հետ համատեղ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի «փոխադարձ» որոշում, որը կկայացվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է The Times of Israel-ի հետ հեռախոսային հարցազրույցում։

Ըստ պարբերականի՝ Թրամփը նշել է, որ Նեթանյահուն հակամարտության ավարտի հարցում դերակատարում կունենա, սակայն վերջնական որոշումը կկայացնի ինքը։

«Կարծում եմ՝ դա փոխադարձ է... որոշ առումով։ Մենք խոսում ենք։ Ես համապատասխան ժամանակ որոշում կկայացնեմ, բայց ամեն ինչ պետք է հաշվի առնվի», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա  նաև ասել է, որ Իրանը կոչնչացներ Իսրայելին, եթե ինքը և Նեթանյահուն չլինեին։

«Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը և դրա շուրջ գտնվող ամեն բան... Մենք աշխատել ենք միասին։ Մենք ոչնչացրել ենք մի երկիր, որը ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը»,- ասել է Թրամփը։

Հարցին՝ արդյոք Իսրայելը կարող է շարունակել պատերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե ԱՄՆ-ն որոշի դադարեցնել իր հարձակումները, Թրամփը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։

Մարտի 6-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կտևեն 4-ից 6 շաբաթ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելը հայտնել է 10-ից ավելի զոհի մասին, ԱՄՆ-ն էլ նշել է ռազմական գործողության ընթացքում 7 զինծառայողի զոհվելու մասին։ Շուրջ 2 տասնյակ զոհ կա Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում։ Լիբանանում, որտեղից «Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելին, իսրայելական պատասխան հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 390-ը։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP