Իրավունք

Արաբկիրում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

1 րոպեի ընթերցում

Արաբկիրում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ մարտի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Կա վիրավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում