Իրանը պատրաստ է ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր ներխուժմանը. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր ներխուժմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ի հետ հարցազրույցում։  

Հեռուստամեկնաբանը հարց է ուղղել դիվանագետին՝ արդյոք Իրանը վախենում է ԱՄՆ-ի ցամաքային ուժերի ներխուժումից։

«Ոչ մենք սպասում ենք նրանց.... Մենք վստահ ենք, որ կարող ենք դիմակայել նրանց։ Դա նրանց համար մեծ աղետ կլինի», - ասել է Արաղչին։

 Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն հասել իրենց առջև դրված նպատակներին։

«Նրանք այստեղ եկան վարչակարգի փոփոխության համար, արագ հաղթանակի համար, որպեսզի կարողանան վերահսկել ամեն բան, բայց նրանք ձախողվեցին։ Համակարգն աշխատում է, հրամանատարները փոխարինվել են, շուտով նոր գերագույն առաջնորդ կնշանակվի», - ասել է Արաղչին։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։ Ռազմական գործողություններն ընդլայնվել են նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։ Հարվածներ են եղել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Իրանը հերքում է իր առնչությունը հարևանների ուղղությամբ հարվածներին։

Հայերեն English Français Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը