Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին. Ալիև

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ալիևն այդ մասին ասել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցելու իրանի դեմ գործողություններին, որովհետև դա մեր դիրքորոշումն է։ Մենք հետաքրքրված չենք հարևան երկրների դեմ որևէ օպերացիա իրականացնելով, և մեր քաղաքականությունը դա թույլ չտալն է»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ  հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։  Ալիևը Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական ակտ իրականացնելու մեջ և շեշտել, որ դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ Իրանը պետք է Ադրբեջանին պարզաբանումներ ներկայացնի։ Ալիևը նաև հայտարարել է, որ զինված ուժերին հանձնարարված է նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։

Հայերեն العربية English فارسی Français

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում

Երբեք թույլ չեմ տա սխալ քայլ անել, որի պատճառով կտուժեն իմ երեխաները, կամ իմ անունը․ Ջիվան Գասպարյան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/10/26

Ասիական ինդեքսներ - 23/10/26

Սիմոն Մարտիրոսյանը նորից կմիանա հավաքականին, երբ լավ մարզավիճակում լինի. Փիլոսյան

Ֆրանսիայի և Բրիտանիայի կործանիչները մասնակցել են միջուկային ուժերի համատեղ զորավարժություններին

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր