Լավրովը կոչ է արել անհապաղ դադարեցնել ագրեսիան Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել ագրեսիան Մերձավոր Արևելքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ վերջ տրվեն Ծոցի երկրների տառապանքներին։

«Մենք չենք կարող ընդունել այն տրամաբանությունը, որ Իրանի գործողությունները անընդունելի են, իսկ ԱՄՆ-ի և Իսրայելի արած ամեն ինչ անքննելի է։ Մենք կողմ ենք ագրեսիայի անհապաղ դադարեցմանը», - ընդգծել է նախարարը՝ դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանում կրակի դադարեցման մասին բանաձև պատրաստել ու ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

«Մեր ամերիկացի գործընկերները, Իսրայելը հրապարակավ հայտարարում, որ այս ռեժիմը անօրինական է։ Սա նրանց կարծիքն է, որն ուղղակիորեն հակասում է Միավորված Ազգերի կազմակերպության բոլոր անդամների կարծիքին։ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի լիիրավ անդամ է, և նրա բոլոր իրավունքները պետք է հարգվեն, այդ թվում՝ սեփական կյանքը կազմակերպելու իրավունքը՝ առանց որևէ մեկի կողմից Իրանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու»,- հայտարարել է Լավրովը։

Հայերեն Español Русский

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը