Թրամփը սպառնացել է դադարեցնել առևտուրն Իսպանիայի հետ՝ Իրանի դեմ գործողություններում իր ռազմաբազաների օգտագործումն արգելելու համար

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրն այն բանից հետո, երբ Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաբազաներն Իրանի դեմ գործողություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Իսպանիան «սարսափելի» է եղել, և որ ինքը «պատրաստվում է դադարեցնել ողջ առևտուրը»։

«Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ, - ասել է նա։ - Ես կարող եմ վաղը կամ նույնիսկ այսօր դադարեցնել Իսպանիայի հետ կապված ամեն ինչ, Իսպանիայի հետ կապված բոլոր գործերը», - նշել է Թրամփը։

Թրամփը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդել են, որ ԱՄՆ-ն կարող է օրինականորեն արգելք դնել Իսպանիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Իսպանիայի կառավարությունից այն բանի համար, որ նրանք հրաժարվել են ենթարկվել ՆԱՏՕ-ի պահանջին և երկրի պաշտպանական ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի 5%-ին՝ ի տարբերություն շատ այլ եվրոպական երկրների։

Թրամփն ավելի վաղ առաջարկել էր Իսպանիային տնտեսական պատժամիջոցների ենթարկել։

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է վերանայել Իսպանիայի հետ իր առևտրային հարաբերությունները, ապա պետք է հարգի մասնավոր ընկերությունների ինքնավարությունը, միջազգային իրավունքը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ համաձայնագրերը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն Իրանի վրա անվանել էր «անհիմն, վտանգավոր ռազմական միջամտություն», որը խախտում է միջազգային իրավունքը։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար