Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության համար. Հայաստանն օրենսդրությունը կմոտարկի ԵՄ օրենսդրությանը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել նոր օրենսդրական նախաձեռնություն, որով սպառողների իրավունքների պաշտպանության համար նոր կարգավորումներ են սահմանվում, օրենսդրությունը մոտարկվում է ԵՄ օրենսդրությանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ այս փաթեթով Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը մոտարկվում է ԵՄ-ի օրենսդրությանը:  

«Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողի հետ կնքվող պայմանագրերում չեն կարող ներառվել անարդար բնույթի պայմաններ: Խոսքն այնպիսի պայմանների մասին է, երբ սպառողը, ելնելով իր շահերից, չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը»,-ասաց Պապոյանը:

Նախագծով սահմանվում են անարդար բնույթի պայմանների տեսակները:

«Սահմանվում են մոլորության մեջ գցող գովազդի և համեմատություններ պարունակող գովազդի հասկացությունները, դրանց մոլորեցնող լինելու հանգամանքները, համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի և անթույլատրելի դեպքերը»,-նշեց նախարարը:

Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին հրահանգի մոտարկման արդյունքում կներդրվի հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի ինստիտուտը:

«Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ հնարավորություն կունենան ապրանքների, այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման ժամանակ ֆիքսված ժամկետում ապրանքի թերության  հայտնաբերման դեպքում դիմել արտադրողին, վաճառողին, կատարողին՝ ապրանքի թերությունների վերացման նպատակով»,-ասաց Պապոյանը:

Այս կարգավորումները տարածվելու են ցանկացած պայմանագրի վրա, որոնք վերաբերվում են շարժական գույքին, էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորությանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին