Իրան

Կայա Կալասը վտանգավոր է համարել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Կայա Կալասը վտանգավոր է համարել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը գլոբալ անվտանգության համար լուրջ սպառնալիք է որակել Իրանի բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ծրագրերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կայա Կալասն այս մասին հայտարարել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ վտանգավոր ու մտահոգիչ համարելով Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։

Նա առաջնահերթություն է համարել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։

Կալասն ընդգծել է, որ ԵՄ ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում մնում է բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստ է օգնել ապահովելու ծովային միջանցքի շարունակական գործունեությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում