Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social էջում հրապարակված տեսաուղերձում։

«Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնածավալ մարտական  գործողություն են սկսել Իրանում: Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին իրանյան ռեժիմի սպառնալիքներից։ Մենք կոչնչացնենք նրանց հրթիռները, նրանց ռազմածովային նավատորմը», - ասել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է, որ Իրանը փորձում էր վերականգնել իր միջուկային ծրագիրը և շարունակել զարգացնել հեռահար հրթիռների համակարգը, որոնք կարող են սպառնալ Եվրոպային, ամերիկյան զորքերին, որոնք տեղակայված են արտերկրում, ինչպես նաև կարող էին հասնել մինչև Ամերիկա մայրցամաք։

«ԱՄՆ-ն ձեռնարկում է լայնածավալ գործողություն, որպեսզի կանխի արմատական դիկտատուրայի սպառնալիքն Ամերիկայի նկատմամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հայերեն فارسی Français Русский Türkçe