Տնտեսություն

Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ դիզվառելիքը Հայաստան կուղարկվի փետրվարի 25-ին երկաթուղային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։

2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ Ադրբեջանական բենզինը ներկրած ընկերությունները սկսեցին Հայաստանում Premium տեսակի բենզինը վաճառել 430 դրամով՝ մեկ լիտրի դիմաց. նախկինում մեկ լիտրի գինը 510 դրամ էր։ 2026 թվականի հունվարի 7-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վառելիքի երկրորդ խմբաքանակն է մատակարարում Հայաստան՝ 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում